«ARMENIA EXPO 2010» տասներորդ ունիվերսալ ցուցահանդեսային ֆորումը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 3-5-ը

30.08.2010, 15:20
«ARMENIA EXPO 2010» տասներորդ ունիվերսալ ցուցահանդեսային ֆորումը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 3-5-ը

«ARMENIA EXPO 2010»  տասներորդ  ունիվերսալ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը կանցկացվի սեպտեմբերի 3-5-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ֆորումի կազմակերպիչներն են LOGOS EXPO Center-ը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, տեղեկացնում են LOGOS EXPO Center-ից:

«Ցուցահանդեսի հայեցակարգն իրենց ներկայացնում է տարածաշրջանային և բնագավառային ցուցադրությունների միություն, որոնք բացահայտում են Հայաստանի արդյունաբերական ողջ ներուժը», - նշվում է տեղեկատվության մեջ:

«ARMENIA EXPO 2010»-ն ամենախոշորն է տարածաշրջանում: Ի տարբերություն այլ նմանատիպ միջոցառումների, որոնք նեղ մասնագիտացված են և լիովին պատկերացում չեն տալիս Հայաստանի ողջ արդյունաբերական ներուժի մասին, «ARMENIA EXPOե-ն  ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները»:

Առանձին էքսպոզիցիաները խոշորագույն ցուցահանդեսում միավորելու այս գաղափարը հնարավորություն է տալիս մասնակիցներին  էապես կրճատել մարքեթինգային ծախսերը` սեփական կազմակերպության ապրանքը կամ ծառայությունը ներկայացնելիս:

Այս ցուցահանդեսը ամեն տարի լայն հնարավորություն է տալիս մասնակից ձեռնարկություններին ներկայացնելու նոր տեխնոլոգիաներ, համակարգեր և կոմպոնենտներ, ինչպես նաև նորագույն լուծումներ արդյունաբերության տարբեր ոլորտներում:

«Ովքեր գնահատում են ժամանակը, այս ցուցահանդեսը իրական հնարավորություն  է ընձեռում առանց երկրից դուրս գալու և կարճ ժամանակահատվածում ձեռք բերել գործնական կապեր և ներգրավել արտերկրյա խոշոր ներդրումներ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ցուցահանդեսային ֆորումը կանցնի ՀՀ կառավարության աջակցությամբ:

LOGOS EXPO Center - ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից և առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում։

Օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային բիզնեսի փորձն ու նվաճումները LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ : Այսպիսով 10 տարիների գործունեության ընթացքում ընկերության կողմից կազմակերպված տեղական և օտարերկրյա ցուցահանդեսների թիվը գերազանցել է 100-ը:-0-