ՀԿԵ-ն տեղեկացնում է ընկերության ղեկավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին

30.08.2010, 13:52
ՀԿԵ-ն տեղեկացնում է ընկերության ղեկավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին
ՀԿԵ-ն տեղեկացնում է ընկերության ղեկավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անձնակազմի ղեկավարման և սոցիալական զարգացման ծառայությունը տեղեկացնում է օգոստոսի 27-ից ղեկավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

Ինչպես երկուշաբթի հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, «Երևան» գծային-կայանային միավորման պետ Գագիկ Մովսիսյանը նշանակվել է Ուղևորափոխադրումների տնօրինության ղեկավարի պաշտոնում:

Ուղևորափոխադրումների տնօրինության ղեկավար Սամվել Ղալեչյանը զբաղեցրել է Ուղևորափոխադրումների տնօրինության ղեկավարի արտադրության գծով տեղակալի պաշտոնը:

Ուղևորափոխադրումների տնօրինության ղեկավարի արտադրության գծով նախկին տեղակալ Արտակ Սարգսյանն իր հերթին նշանակվել է «Երևան» կայարանի տնօրինության փոխտնօրենի պաշտոնում:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—