ՀՀ կառավարությունը $250 հազար է հատկացրել արտասահմանում դիվանագիտական ներկայացուցչության բացմանը

26.08.2010, 17:06
ՀՀ կառավարությունը $250 հազար է հատկացրել արտասահմանում դիվանագիտական ներկայացուցչության բացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ իր պահուստային ֆոնդից 250 հազար դոլար է հատկացրել յոթ արտասահմանյան դեսպանատների բացմանը։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նշված միջոցները կավելացնեն հանրապետության ԱԳՆ-ի ծախսերը, որն իր վրա է վերցրել  դիվանագիտական ներկայացուցչության բացման վերաբերյալ ծախսերի 90 տոկոսը։

Կառավարության որոշման մեջ չի նշվում, թե որտեղ են բացվելու  նոր դեսպանատները։

2010-2011թթ.-ին Հայաստանը ծրագրում է յոթ դեսպանատուն բացել, մասնավորապես, Ճապոնիայում, Քուվեյթում, Իրաքում, Ֆինլանդիայում, Սկանդինավյան երկրներում, Լիտվայում։

2009թ.-ին պետբյուջեով շուրջ 13 մլն դոլար է նախատեսվել արտասահմանում հայկական դեսպանատների բացման համար, որից է ծախսվել շուրջ 11,8 մլն դոլարը։ Ճգնաժամնի պատճառով Հայաստանը դեսպանատներ չի բացել Ճապոնիայում, Ֆինլանդիայում և Լիտվայում։ -0-