ՀՀ քաղաքացուն ձերբակալել են սահմանային գոտում որսորդություն անելու համար

26.08.2010, 13:56
ՀՀ քաղաքացուն ձերբակալել են սահմանային գոտում որսորդություն անելու համար

Հայ-վրացական սահմանի վրա՝ Ախալցխայի մոտակայքում, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել առանց համապատասխան փաստաթղթերի սահմանային գոտում որսորդություն անելու համար, «Նովոստի-Գրուզիա» գործակալությանն են տեղեկացրել Սահմանապահ ոստիկանությունից:

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին «Կարծախ» սահմանային հատվածում:

Սահմանապահների տեղեկատվության համաձայն, ձերբակալվածները ներխուժել են սահմանային գոտի առանց հատուկ անցագրերի, որտեղ ջրային թռչունների որս են իրականացրել:

Ըստ սահմանապահների, ՀՀ քաղաքացին փաստաթղթեր չի ունեցել: Ձերբակալված Վրաստանի քաղաքու անձը հայտնի է, դա Էրջանիջ Պագոյանն է:-0-