Հայ-ռուսական տնտեսական համագործակցությունն առավելագույն չափով կոնկրետացվում է. վարչապետ

23.08.2010, 15:49
Հայ-ռուսական տնտեսական համագործակցությունն առավելագույն չափով կոնկրետացվում է. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-ռուսական տնտեսական համագործակցությունն առավելագույն չափով կոնկրետացվում է, կարծում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է երկու երկրների մարզերի միջև ուղղակի համաձայնագրերն ու հաստատվող համագործակցությունը:

Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստն անցկացվել է Յարոսլավլում, իսկ հաջորդը կանցկացվի Եկատերինբուրգում, ինչը, բնականաբար, նպաստում է մարզերի միջև ուղղակի կապերի հաստատմանը:

«Կցանկանայի ուշադրություն դարձնել երկու առանձնահատկությունների վրա, որոնք վերջերս բնութագրում են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: Առաջինը. մենք փորձում ենք ընդլայնել համագործակցության ոլորտները... Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի և Ռուսաստանի մարզերի միջև ուղղակի կապերին», - ասել է վարչապետը: Նա նշել է երկու երկրների տնտեսությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը, և դա նշանակում է, որ դիվերսիֆիկացման պետք է ենթարկվի նաև միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը:

«Այսինքն պետք է ներառվեն նոր հարցեր, որոնք նախատեսում են մեր տնտեսությունների արդիականացումը, համատեղ նորարար նախագծերի իրականացումը, և մենք այդ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում», - ասել է Սարգսյանը:-0-