Հայաստանում ռուսական բազայի ժամկետի երկարացման մասին որոշումը ճիշտ էր. Դեմկուս

19.08.2010, 15:47
Հայաստանում ռուսական բազայի ժամկետի երկարացման մասին որոշումը ճիշտ էր. Դեմկուս
Հայաստանում ռուսական բազայի ժամկետի երկարացման մասին որոշումը ճիշտ էր. Դեմկուս

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում Հայաստանում ռուսական բազայի տեղակայման ժամկետի երկարացման մասին որոշումը ճիշտ էր, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երևան կժամանի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդևայի հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է փաստաթուղթ ստորագրել Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ մտցնելու մասին, ըստ որոնց` ռազմաբազայի գործողության ժամկետը կերկարացվի մինչև 49 տարի` սկսած 1995 թ.-ից:

«Ես կարծում եմ, որ տվյալ պահին ՀՀ իշխանությունները ճիշտ որոշում են ընդունել ռուսական ռազմական բազայի տեղակայման ժամկետի երկարացման մասին՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը «խրվել է» ղարաբաղյան հակամատրությունը պատերազմական ճանապարհով լուծելու սեփական մտադրություններում։ Եվ Բաքվի ախորժակը զսպելու համար  հայկական ղեկավարությանը ոչիինչ չի մնում»,- ընդգծեց Սարգսյանը։

Ըստ նրա, տվյալ փաստաթղթերի ստորագրմամբ Հայաստանը առաջիկա տարիներին պաշտպանում է իրեն ադրբեջանական ագրեսիայից։

Ռուսական ռազմաբազան տեղակայվել է 1995թ.-ից Գյումրի քաղաքի մոտակայքում՝ Կարմիր դրոշի շքանշանակիր Անդրկովկասյան ռազմական օկրուգի միավորումների հիման վրա միջպետական պայմանագրերի համաձայն: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորքախմբի ենթակայության տակ է գտնվում:-0-