ՀԿԵ-ում յոթ ամսվա ընթացքում ցուցանիշների կայուն աճ է գրանցվել

19.08.2010, 14:24
ՀԿԵ-ում յոթ ամսվա ընթացքում ցուցանիշների կայուն աճ է գրանցվել
ՀԿԵ-ում յոթ ամսվա ընթացքում ցուցանիշների կայուն աճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում 2010թ.-ի հունվարից-հուլիս ընկած ժամանակահատվածում աշխատանքի արտադրական-տնտեսական ցուցանիշների կայուն աճ է գրանցվել, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀԿԵ-ի մամուլի ծառայությունից:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի պլանային-տնտեսական ծառայության կողմից տրամադրված տվյալների համաձայն, կատարվել է բեռների փոխադրման 14 տոկոսանոց աճի և վագոնների 46.3 տոկոսանոց շրջանառության պլանը:

Բացի այդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիսին ներկրված արտադրության աճը կազմել է 8 տոկոս (7 տոկոսանոց պլանի դեպքում), ուղևորաշրջանառությունը՝ 64 տոկոս (72 տոկոսանոց պլան), բեռների շրջանառությունը՝ 5,3 տոկոս (4,1 տոկոսանոց պլան), հատվածային արագությունը՝ 23,8 տոկոս (7,8 տոկոսանոց պլան), լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունը՝ 52,2 տոկոս (25,8 տոկոսանոց պլան), իսկ աշխատանքի արտադրողականությունը՝ 10,6 տոկոս (8,1 տոկոսանոց պլան):

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—