Շիրակում Ռուսաստանի մշակույթի օրեր անցկացնելու համար ավելի քան 40 հազար դոլար է հատկացվել

19.08.2010, 14:00
Շիրակում Ռուսաստանի մշակույթի օրեր անցկացնելու համար ավելի քան 40 հազար դոլար է հատկացվել

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ 15,2 միլիոն դրամ է հատկացրել (ավելի քան 41,3 հազար դոլար) օգոստոսի 19-20-ը Հայաստանի Շիրակի մարզում Ռուսաստանի մշակույթի օրերի անցկացման համար:

Ինչպես նշվում է կառավարության որոշման մեջ, Մշակույթի օրերի անցկացման մասին պայմանավորվածությունն ամրագրված է Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի և ՀՀ Շիրակի մարզի միջև 2009 թ.-ի սեպտեմբերի 15-ին ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հասարակական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրում:

Ինչպես նշվում է կառավարության որոշման մեջ, Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակներում Շիրակի մի շարք քաղաքներում, մասնավորապես Գյումրիում, Արթիկում և Մարալիկում կկազմակերպվեն համերգներ բաց երկնքի տակ:

Հատկացված միջոցները կուղղվեն բեմերի համար նախատեսված սարքավորումների տեղափոխմանը, տեխնիկական ապահովմանը, տպագրական և ներկայացուցչական ծախսերը հոգալուն:-0-