Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կմասնակցեն Գյումրիում գտնվող Պատվո բլրի բացմանը

18.08.2010, 13:03
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կմասնակցեն Գյումրիում գտնվող Պատվո բլրի բացմանը
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կմասնակցեն Գյումրիում գտնվող Պատվո բլրի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Պատվո Բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Գյումրիում օգոստոսի 20-ին՝ Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, հաղորդում է «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպության մամուլի կենտրոնը:

 «Պատվո բլուրը» զինվորական գերեզմանոց է՝ հիմնված 1856 թ.-ին որպես հուշարձան Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ: Առաջին հուղարկավորությունը վերագրվում է 1856 թ.-ին: Այն ժամանակ հենց դրա կողքին կառուցվել է ռուսական ուղղափառ մատուռ՝ որպես զոհվածների հրաժեշտի վայր:

Ժամանակն ու XX դարի դրամատիկ իրադարձությունները չեն խնայել հուշահամալիրը: 1886 թ.-ին օծված Սրբ. Արխիստրատիգ Միխայիլի մատուռը վթարային վիճակում է: Անցյալ հարյուրամյակի 50-ական թվականներին, հենց գերեզմանատան կենտրոնում  մանկական առողջարան է կառուցվել, որը 2009 թ.-ին ամբողջովին ոչ պիտանի է դարձել:

«Պատվո Բլուր» հուշահամալիրի վերականգնման գաղափարի հեղինակը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն է, գաղափարին աջակցում են երկու երկրների ղեկավարները: Նախագիծն իրականացվում է ՌԴ Ուլյանովսկի մարզի աջակցությամբ: Վերականգնմանն աշխատանքները համակարգելու նպատակով 2009 թ.-ի հոկտեմբերին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հասարակական գործիչ, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ղեկավարությամբ:

Կազմակերպչական հարցերի լուծման նպատակով հոկտեմբերի սկզբին հիմնվել է «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը, որի համանախագահներն են Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը և «Պատվո Բլրի» վերականգնման հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

Որոշվել է Պատվո բլրի վրա ռուսական սպաների հիշատակին նվիրված հուշարձան կառուցել այն նույն հուշարձանի օրինակով, որը 1919 թ.-ին ավերվել է թուրքերի կողմից Կարսում: Վերաստեղծված հուշարձանի քանդակագործն է Յուրի Մինասյանը: Հուշահամալիրը վերականգնվել է Ուլյանովսկում բնակվող ճարտարապետ Օլեգ Վլադիմիրովի նախագծով:-0-