Որոշ ԶԼՄ-ներում տարածված խոսակցությունները, թե Հայաստանւ դուրս է գալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), լիովին անհեթեթ են, կարծում է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը։
Ըստ նրա, այն տեսակետը, որ Հայաստանը կարող է դուրս գալ անվտանգության մի համակարգից և միանալ մյուսին, առաջին հերթին, զարմանալի է, քանի որ այն բազմաթիվ թելերով կապված է գործող համակարգի հետ և սահմանափակ հնարավորություններ ունի ռազմարդյունաբերության մեջ։
Պատգամավորը նշեց, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին խոսակցությունները հատկապես անհեթեթ են, եթե հաշվի առնենք հարևան Ադրբեջանի աճող ռազմատենչությունը։ -0-