ԱՊՀ երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների համար նախատեսված միջազգային կինոդպրոցը մեկնարկում է հոկտեմբերի 24-ին

17.08.2010, 16:01
ԱՊՀ երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների համար նախատեսված միջազգային կինոդպրոցը մեկնարկում է հոկտեմբերի 24-ին
ԱՊՀ երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների համար նախատեսված միջազգային կինոդպրոցը մեկնարկում է հոկտեմբերի 24-ին

ԱՊՀ երկրների, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի երիտասարդ կինեմատոգրաֆիստների համար միջազգային կինոդպրոցը կանցկացվի հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 2-ը մերձմոսկովյան Պետֆիլմֆոնդի համալիրում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը։

Նախագիծն իրականացվում է Կինեմատոգրաֆիստների միության կոնֆեդերացիայի և ՌԴ Պետֆիլմֆոնդի կողմից՝ ՀՀՄՀ աջակցությամբ։

Ըստ նախագծի ղեկավար, Կինեմատոգրաֆիստների միության կոնֆեդերացիայի նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովի, Կինոդպրոցն արդեն երիտասարդ կինեմատոգրաֆիստների հանդիպման վայր է դարձել։

 «Այսօր Համագործակցության շատ պետություններն իրենց կինոդպրոցներն ունեն, բայց մեծ դժբախտություն է՝ դրանց մեկուսացումը միմյանցից։ Մեր Կինոդպրոցը չի հավակնում լիարժեք կրթական դասընթացի։ Սակայն կարևոր է հրապարակ ստեղծել երիտասարդ կինեմատոգրաֆիստների ծանոթության համար, ովքեր դեռ տիրապետում են շփման միասնական լեզվին՝ ռուսերենին»,- ասաց Իբրահիմբեկովը։

Կինոդպրոցին մասնակցելու հավակնություն կարող են ունենալ ԱՊՀ երկրների, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի ստեղծագործական բուհերի  կինոբաժինների ու կինոբուհերի վերջին կուրսի ուսանողներն ու կինոռեժիսուրայի և կինոդրամատուրգիայի բաժինների շրջանավարտները:

Ընտրությունը կատարվում է դիմորդների ստեղծագործական արդյունքների հիման վրա: Դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 3-ը:

2009թ.-ին անցկացված Երկրորդ միջազգային կինոդպրոցին մասնակցեց ավելի քան 40 հոգի՝ 13 երկրից:-0-