Հայաստանի և Թուրքմենստանի հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու բոլոր հիմքերը կան. ՀՀ նախագահ

17.08.2010, 14:26
Հայաստանի և Թուրքմենստանի հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնելու բոլոր հիմքերը կան. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ բոլոր հիմքերը կան հայ-թուրքմենական համագործակցության զարգացման և երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Այդ մասին Սարգսյանը հայտնել է երեքշաբթի՝ Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովի կողմից ընունելով հավատարմագրերը։

Դեսպան Աթա Սերդարովն իր հերթին վստահեցրել է, որ իր գիտելիքներն ու փորձն ամբողջությամբ կօգտագործի հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման համար:-0-