Մեքենան բախվել է էլեկտրասյանը. երկու մարդ է զոհվել

13.08.2010, 13:45
Մեքենան բախվել է էլեկտրասյանը. երկու մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին առավոտյան մեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Ծառայության տեղեկատվության համաձայն, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրում` Արտաշավան գյուղի մոտ, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է բարձր լարման էլեկտրասյանը և շրջվել:

 

Միջադեպի հետևանքով մեքենայի վարորդ 33-ամյա Սամվել Սարգսյանը և մեքենային ուղևոր 34-ամյա Անժելա Խաչատրյանը (երկուսն էլ Աշտարակի բնակիչներ են) տեղում մահացել են:

Դեպքի վայր մեկնած փրկարարները դիակները դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել իրավապահ մարմիններին:-0-