Երևանի ոստիկանությունը կասեցրել է կողոպուտը

12.08.2010, 18:06
Երևանի ոստիկանությունը կասեցրել է կողոպուտը

Երևանի ոստիկանությունը կասեցրել է կողոպուտի փորձը՝ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Օգոստոսի 11-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները կողոպուտի փորձ կատարելու համար բերման են ենթարկել 1994 թ. ծնված Գագիկ Մ.-ին, որը Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ փորձել էր բացահայտ հափշտակել 1956 թ. ծնված Մարիամ Հ.-ի ձեռքի պայուսակը:

Կատարվում է հետաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-