Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշում պահպանել է 96-րդ տեղը

11.08.2010, 15:24
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշում պահպանել է 96-րդ տեղը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանել է 96-րդ տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշում, որի թարմացված տարբերակը հրապարակվել է չորեքշաբթի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի միջազգային կայքում:

Եվրո-2012-ի ընտրական խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը՝ Ռուսաստան՝ 16-րդ տեղ, Սլովակիա՝ 27-րդ տեղ, Իռլանդիա՝ 36-րդ տեղ, Մակեդոնիա՝ 66-րդ տեղ, Անդորա՝ 201-րդ տեղ:

Աշխարհի ուժեղագույն հավաքականը նախկինի պես աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն է, երկրորդ տեղում հոլանդացիներն են, երրորդ տեղում՝ բրազիլացիները:

ՖԻՖԱ-ի վարկանիշի առաջին տասնյակը՝

1.      Իսպանա

2.      Նիդեռլանդներ

3.      Բրազիլիա

4.      Գերմանիա

5.      Արգենտինա

6.      Ուրուգվայ

7.      Անգլիա

8.      Պորտուգալիա

9.      Եգիպտոս

10.    Չիլի -0-