Երևանը հատուկ կարևորություն է տալիս ՀԱՊԿ երկրների հետ ռազմարդյունաբերական համագործակցությանը

10.08.2010, 14:25
Երևանը հատուկ կարևորություն է տալիս ՀԱՊԿ երկրների հետ ռազմարդյունաբերական համագործակցությանը
Երևանը հատուկ կարևորություն է տալիս ՀԱՊԿ երկրների հետ ռազմարդյունաբերական համագործակցությանը

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է նախկին ԽՍՀՄ երկրների` հատկապես ՀԱՊԿ պետությունների հետ  ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը:

«Ես կարևորում եմ հետխորհրդային երկրների հետ համագործակցության զարգացումը, որոնց հետ մենք գործընկերական կապեր ունենք` հատկապես ՀԱՊԿ երկրների հետ, երեքշաբթի պաշտպանության նախարարության նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվել է մինչև 2015թ.-ի զինված և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը, նշեց Բաղդասարյանը:

Բաղդասարյանն ընդգծեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում հետխորհրդային բարեկամ երկրների հետ համագործակցության զարգացման համար:

Միաժամանակ ԱԱԽ քարտուղարը նշեց, որ ՀԱՊԿ երկրների հետ արդեն որոշակի կապեր են կարգավորվել, մասնավորապես ռուսական և բելառուսական գործընկերների հետ:

«Շուտով կկարգավորվի նաև այլ երկրների հետ համագործակցությունը»,- նշեց նա:

1992թ.-ի մայիսին ստեղծված ՀԱՊԿ մասնակիցները յոթ պետություններ են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: -0-