Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հավաստիացնում է, որ հանրապետությունը կապահովվի անհրաժեշտ ծավալների հացահատիկով

10.08.2010, 13:27
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հավաստիացնում է, որ հանրապետությունը կապահովվի անհրաժեշտ ծավալների հացահատիկով
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հավաստիացնում է, որ հանրապետությունը կապահովվի անհրաժեշտ ծավալների հացահատիկով

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը հայտարարեց, որ հանրապետությունը կապահովվի անհրաժեշտ ծավալների հացահատիկով՝ նշելով, որ Հայաստանը չի կարող անտարբեր մնալ հացահատիկի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ գնագոյացման հարցում։

Ըստ նրա, Ռուսաստանից հացահատիկի արտահանման ժամանակավոր արգելքի մասին որոշումը որոշակի խոչընդոտներ կստեղծի այդ երկրից հացահատկիային կուլտուրաների ներկրումն իրականացնող երկրների համար։

«Հայաստանի կառավարությունը և անձամբ վարչապետը հանձնարարական են տվել Գյուղատնտեսության նախարարությանն ու այլ կառույցների պահեստավորված ցորենի ծավալների, արդեն կնքած պայմանագրերով հանրապետություն ներկրվող հացահատիկի, առկա այլուրի ծավալների և սպասվող բերքի հաշվառում իրականացնել»,- ասաց Գալստյանը Հայաստանի Հանրային Հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Ըստ նրա, նկատի առնելով այս գործոնները, կարելի է պնդել, որ Հայաստանը մինչև տարեվերջ ամբողջությամբ ապահովված կլինի հացահատիկով ներկրման և ներքին արտադրության հաշվին։

Բացի այդ, Գալստյանը նշեց, որ ներկրման և ներքին հնարավորությունների շնորհիվ որևէ խնդիր չի լինի առնվազն մինչև 2011 թվականի մայիսը, իսկ մինչև հաջորդ տարվա բերքը համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, այդ թվում քննարկումներ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ, քանի որ հացահատիկը Հայաստան է մտնում հիմնականում Ռուսաստանից։

Նա նշեց, որ տարեկան Հայաստանում օգտագործվում է 650-720 հազար տոննա հացահատիկային կուլտուրա, որից միայն պարենային նպատակով՝ 435-450 հազար տոննա։ Փոխնախարարի խոսքերով, ներքին արտադրության պակասորդը լրացվում է ներկրման հաշվին, որի ծավալները վերջին հինգ տարիների ընթացքում կազմել են 380-420 հազար տոննա։

Նա տեղեկացրեց, որ 2010 թվականին Հայաստանում ակնկալվում է 168-175 հազար տոննա ցորենի բերք, ինչը ներմուծման անհրաժեշտ ծավալի կազմակերպման անհրաժեշտություն կթելադրի։

Գալստյանի խոսքերով, ակնկալիք բերքի կեսը Հայաստանում արդեն հավաքվել է, իսկ երկիր է արդեն ներկրվել շուրջ 190 հազար տոննա հացահատիկ։ -0-