Հայ հրշեջները մասնակցել են Մորդովիայում գտնվող Իվանովկա գյուղում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին

09.08.2010, 16:43
Հայ հրշեջները մասնակցել են Մորդովիայում գտնվող Իվանովկա գյուղում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հրշեջները մասնակցել են Մորդովիայում գտնվող Իվանովկա գյուղում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին, հաղորդում է «Իզվեստիա Մորդովիի» հրատարակությունը:

Հրդեհը եկել է անտառի կողմից և հասել է գյուղին մարգագետնի միջով, որը ծածկված էր չոր աղբախոտով: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 6 հրշեջ-մեքենա, այդ թվում նաև երկուսը Հայաստանից և 50 հրշեջներ:-0-