Ուկրաինայի հայերին նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի հոկտեմբերին Ղրիմում

09.08.2010, 13:39
Ուկրաինայի հայերին նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի հոկտեմբերին Ղրիմում

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Ուկրաինայի հայերը. երեկ, այսօր, վաղը» թեմայով երրորդ միջազգային գիտաժողովը կանցկացվի 2010 թ.-ի հոկտեմբերի 2-3-ը Սիմֆերոպոլում, հաղորդում է Analitika.at.ua կայքը:

Ինչպես տեղեկացրել են կազմակերպիչները, միջոցառմանը կմասնակցեն ինչպես ուկրաինացի, այնպես էլ օտարերկրյա հայագետներ:

Գիտաժողովի կազմակերպիչն է Ուկրաինայի հայերի միությանն առընթեր Հայագիտության կենտրոնը: -0-