Վեց նոր տեսակի կենդանի կհայտնվի Երևանի կենդանաբանական այգում. տնօրեն

05.08.2010, 19:49
Վեց նոր տեսակի կենդանի կհայտնվի Երևանի կենդանաբանական այգում. տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Մոտ ժամանակներս վեց նոր տեսակի կենդանի կհայտնվի Երևանի կենդանաբանական այգում, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը:

Նրա խոսքերով՝ կենդանաբանական այգին զեբրի ձեռք բերման մասին պայմանավորվածություններ ունի չեխական կողմի հետ, սակայն այս պահին կենդանու տեղափոխման հետ կապված որոշակի խնդիրներ կան:

Այլ կենդանիների թվում, որոնք նախատեսվում է բերել Հայաստան, Աբովյանը, մասնավորապես, նշեց եգիպտական թռչող շներին, կենգուրուին և մի շարք այլ էկզոտիկ կենդանիներ:

Նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ կենդանաբանական այգում կա 215 տեսակի կենդանի:

Աբովյանը նշեց, որ նոր կենդանիների ձեռքբերումն իրականացվում է փոխանակման հիմունքներով: Նրա խոսքերով՝ կենդանաբանական այգում հիմա կա ինը առյուծ և 20 տեսակի օձ:-0-