Հայ հրշեջների խումբը մեկնել է ռուս գործընկերներին օգնելու

05.08.2010, 14:20
Հայ հրշեջների խումբը մեկնել է ռուս գործընկերներին օգնելու
Հայ հրշեջների խումբը մեկնել է ռուս գործընկերներին օգնելու

Հայ հրշեջների խումբը՝ 28 հոգանոց կազմով, հինգշաբթի գիշերն ուղղվել է ռուսական տարածաշրջաններում հրդեհները հանգցնելու, հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

Անոմալ շոգի և երաշտների պատճառով առաջացած բնական հրդեհները փոթորկում են ՌԴ 17 սուբյեկտներում։ Յոթ շրջաններում, այդ թվում Մոսկովյան շրջանում, ըստ նախագահի հրամանի արտակարգ իրավիճակ է հայտարարված։ Արդեն 48 հոգի մահացել է։ ՌԴ ՏՆ տվյալների համաձայն, հրդեհները ոչնչացրել են Ռուսաստանի ավելի քան 1,9 հազար տներ, անօթևան է մնացել ավելի քան 3,5 հազար մարդ։

«Ռուսաստանի Դաշնությունն օգոստոսի 4-ին Հայաստանից հրդեհները հանգցնելու օգնություն է խնդրել։ Այսօր գիշերվա ժամը մեկին Իլ-76 երկու ինքնաթիռ հրշեջների  և չորս նոր 10 տոննա տարողունակությամբ հրշեջ մեքենաներով մեկնել են Նիժնի Նովգորոդ»,- հինգշաբթի  ՀՀ կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց նախարարը։

Ըստ նրա, օգնությունը ՀՀ պետբյուջեի համար 24,6 մլն դրամ է արժեցել (շուրջ 66,8 հազար դոլար)։

Երիցյանն ավելացրեց, որ ռուս հրշեջներին որպես օգնություն կուղարկվեն 150 պոմպեր, իսկ անհրաժեշտության դեպքում նաև 3,5 տոննա տարողունակությամբ երկու հրշեջ ամենագնաց մեքենաներ կհատկացվեն։ -0-