Հայաստանում այրված խաղողի այգու տերը մահացել է սրտի կաթվածից

04.08.2010, 14:14
Հայաստանում այրված խաղողի այգու տերը մահացել է սրտի կաթվածից

Հայաստանում այրված խաղողի այգու տերը նախօրեին հրդեհի տեղում մահացել է, ենթադրվում է՝ սրտի կաթվածից, հաղորդում է հանրապետության Փրկարար ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, 78-ամյա տղամարդու մարմինը փրկակարները հայտնաբերել են դեպքի վայրում՝ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին, մարվել` 15.05-ին:

Այրվել է 1 հա մակերեսով խաղողի այգին, ինչպես նաև 1 հա խոտածածկ տարածք և 20 ընկուզենի: -0-