ԴԳՀ հետևում է Հայաստանում ռուսական բազայի տեղակայման ժամկետի երկարացման բանակցություններին. դեսպան

04.08.2010, 14:08
ԴԳՀ հետևում է Հայաստանում ռուսական բազայի տեղակայման ժամկետի երկարացման բանակցություններին. դեսպան
ԴԳՀ հետևում է Հայաստանում ռուսական բազայի տեղակայման ժամկետի երկարացման բանակցություններին. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Գերմանիան հետաքրքրությամբ հետևում է հայկական տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացման մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունների ընթացին, չորեքշաբթի ասաց Հայաստանում Գերմանիայի  արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը (Hans-Jochen Schmidt)։

Երևանը և Մոսկվան մտադիր են մոտ ժամանակներս հայկական տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի գտնվելու ժամկետի երկարացման մասին արձանագրություն ստորագրել։ Որոշ տվյալների համաձայն՝ գտնվելու ժամկետը կարող է երկարացվել 49 տարով։ Ռուսական ռազմաբազան տեղակայվել է 1995թ.-ից Գյումրի քաղաքի մոտակայքում՝ Կարմիր դրոշի շքանշանակիր Անդրկովկասյան ռազմական օկրուգի միավորումների հիման վրա միջպետական պայմանագրերի համաձայն։ Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորքախմբի ենթակայության տակ է գտնվում։

«Պետք է ասեմ, որ ես տեղեկացված չեմ բանակցային գործընթացի մանրամասնություններին, որոնք կապված են պայմանագրի ժամկետների երկարացման հետ և այդ պատճառով զերծ կմնամ մեկնաբանություններից»,- լրագրողներին ասաց դեսպանը։

Դիվանագետը նաև նշեց, որ Գերմանիան քննադատորեն է վերաբերվում Հարավային Կովկասի մի քանի երկրների առավել աճող ռազմական ծախսերին։

«Դա վերաբերում է ինչպես Ադրբեջանին С-300-ի հնարավոր մատակարարներին, այնպես էլ անօդաչու ինքնաթիռների օգտագործմանը»,- ընդգծեց Շմիդտը։

Ռոսոբորոնէսքպորտի պաշտոնական ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդենկոն հերքել է նախորդ շաբաթ «Վեդոմոստի» թերթի հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և Ռոսոբորոնէքսպորտը պայմանագիր են կնքել Ադրբեջանին «Ֆավորիտ» С-300 ПМУ-2 ԶՀՀ երկու դիվիզիոնների մատակարարման վերաբերյալ։ -0-