ՀՀ ԱԽ քարտուղարը ռուսական սահմանապահ պահակետեր է այցելել

04.08.2010, 10:46
ՀՀ ԱԽ քարտուղարը ռուսական սահմանապահ պահակետեր է այցելել
ՀՀ ԱԽ քարտուղարը ռուսական սահմանապահ պահակետեր է այցելել

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեքշաբթի այցելել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ջոկատի ռուսական սահմանապահ պահակետեր, հաղորդում է ԱԽ մամուլի ծառայությունը։ Ջոկատը պահպանում է Թուրքիայի և Հայաստանի պետական սահմանը։

«Մենք սկսել ենք սահմանապահ անվտանգության ռազմավարության մշակումը, որը ենթադրում է նաև սահմանապահ կետերի և ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի մշակումը։ Սահմանապահ կետեր այցը թույլ կտա ավելի լավ հասկանալ առկա խնդիրները և դրանց լուծման համար հստակ ծրագրեր մշակել»,- այցի ժամանակ լրագրողներին ասաց Բաղդասարյանը՝ նշելով, որ Հայաստանի պետական սահմանը հուսալիորեն պաշտպանված է։

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ լեյտենանտ Վիկտոր Վլասովն իրեն հերթին նշեց, որ Հայաստանի պետական սահմանի իրավիճակը կայուն է, և անհանգստանալու առիթ չկա։ Նա ընդգծեց, որ ՀՀ նախագահն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը մեծ ուշադրություն են հատկացնում սահմանների պաշտպանությանը։

Այցի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ռուս սահմանապահների խմբին երախտագիտության պարգևներ հանձնեց, ինչպես նաև նվերներ փոխանցեց սահմանապահ մասի մանկապարտեզի սաներին։

Վլասովն իրենց հերթին Բաղդասարյանին հուշամեդալ հանձնեց՝ սահմանապահ անվտանգության հարցերի հանդեպ մեծ ուշադրության համար։

Սահմանապահ վարչության տարածքում պետական սահմանի հսկումն իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի գործող օրենսդրությունների պահանջներին, ինչպես նաև 1992թ.-ին ստորագրված «Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին» պայմանագրին և այս պայմանագրին կից հավելյան համաձայնագրերին համապատասխան:

Հայաստանի տարածքում գործում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության 58 սահմանապահ ուղեկալ: --0--