Ստեփանակերտցի սամբիստ, Եվրոպայի չեմպիոն Աշոտ Դանիելյանը կմասնակցի Ղազախստանի առաջնությանը

03.08.2010, 17:42
Ստեփանակերտցի սամբիստ, Եվրոպայի չեմպիոն Աշոտ Դանիելյանը կմասնակցի Ղազախստանի առաջնությանը
Ստեփանակերտցի սամբիստ, Եվրոպայի չեմպիոն Աշոտ Դանիելյանը կմասնակցի Ղազախստանի առաջնությանը

Ստեփանակերտցի սամբիստ, մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն Աշոտ Դանիելյանը կմասնակցի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մրցանակի համար միջազգային առաջնությանը, որը կանցկացվի Ուրալսկում օգոստոսի 13-16-ը, հաղորդում է ՀՀ սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Դանիելյանը Ղազախստան կմեկնի մարզիչ Էռնեստ Միրզոյանի հետ։

Ղազախստանի նախագահի մրցանակի համար սամբոյի միջազգային առաջնությունն Աշխարհի գավաթի փուլերից մեկն է։ Այս տարի դրան կմասնակցեն ուժեղագույն սամբիստներ Ռուսաստանից, Բուլղարիայից, Ղազախստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Մոնղոլիայից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Իրանից, Ճապոնիայից, Հունաստանից, Վենեսուելայից։

Առաջնությունը լավ հնարավորություն է աշխարհի առաջնությանը պետրաստվելու համար, որը տեղի կունենա Տաշքենդում։ -0-