Մինչև հուլիսի 30-ը հասունության վկայականները չհանձնած հայ շրջանավարտները չեն հաշվառվի բուհերում

29.07.2010, 15:51
Մինչև հուլիսի 30-ը հասունության վկայականները չհանձնած հայ շրջանավարտները չեն հաշվառվի բուհերում
Մինչև հուլիսի 30-ը հասունության վկայականները չհանձնած հայ շրջանավարտները չեն հաշվառվի բուհերում

Մինչև հուլիսի 30-ը համապատասխան բուհերի ընդունող հանձնաժողովներ հասունության վկայականները չհանձնած շրջանավարտները չեն հաշվառվի բուհում, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին  հայտնեց  Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:

«Այսօրվա դրությամբ հայկական բուհերի 600 շրջանավարտներ մինչև այժմ ընդունող հանձնաժողովներ չեն ներկայացրել հասունության վկայականները»,- ասաց նա:

Մանուկյանը նշեց, որ տվյալ անձիք դուրս կհանվեն մրցույթից՝ անկախ հավաքած բալերի քանակից և «կզրկվեն հետագա պայքարին  մասնակցելու հնարավորությունից»:

Այս տարի ՄՊՔ-ն սկսվել է հունիսի 1-ին և շարունակվել մինչև հունիսի 23-ը: ՄՊՔ-ները անցկացվել են 10 առարկաներից՝ հայոց լեզու և գրականություն, կենսաբանություն, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա, մաթեմատիկա, հայոց պատմություն, ռուսաց լեզու և օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն կամ պարսկերեն)։ -0-

Վճարովի և անվճար 20 հազ. տեղի համար ներկայացվել է մոտ 18 հազ. հայտ, ընդ որում 16 հազ. ուսանող բավականին բարձր նիշեր է հավաքել:

--0--