Հայաստանում 2,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. սեյսմիկ ծառայություն

23.07.2010, 13:21
Հայաստանում 2,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. սեյսմիկ ծառայություն

Ուրբաթ ՀՀ Գեղարքունիքի մարզում 2,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:

«Երկրաշարժը գրանցվել է հուլիսի 23-ին Երևանի ժամանակով ժամով 05:49-ին (Մոսկվային ժամանակով 4.49-ին) Գավառ քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք», - ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի սեյսմիկ ծառայության հերթապահ դիսպետչերը:

Ծառայության տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:-0-