ԱՄՆ-ն Հայաստանին $2,8 մլն կտրամադրի կրիմինալի դեմ պայքարի համար

22.07.2010, 14:51
ԱՄՆ-ն Հայաստանին $2,8 մլն կտրամադրի կրիմինալի դեմ պայքարի համար
ԱՄՆ-ն Հայաստանին $2,8 մլն կտրամադրի կրիմինալի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ համաձայնություն է տվել ԱՄՆ կառավարության հետ թմրանյութերի շրջանառության վերահսկողության և իրավակարգի պահպանման  մասին համաձայնագիր-նամակի մեջ փոփոխություններ մտցնելու մասին արձանագրության կնքմանը։

Ինչպես հայտնեց հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, արձանագրության համապատասխան՝ Հայաստանին արդյունավետ համագործակցության զարգացմանն որպես աջակցություն ավելի քան 2,8 մլն դոլար կտրամադրվի։

Հատկացվող միջոցներից, մասնավորապես, 300 հազար դոլարը կուղղվի մարդկանց առևտրի դեմ պայքարին, 752,9 հազար դոլարը՝ իրավակարգի ոլորտի զարգացմանը, 400 հազար դոլարը՝ կրիմինալիստիկայի ինստիտուտի զարգացմանը։

ՀՀ և ԱՄՆ կառավարությությունների միջև թմրանյութերի շրջանառության վերահսկողության և իրավակարգի պահպանման  մասին համաձայնագիր-նամակը կնքվել է 2001թ.-ի հունիսի 11-ին, և համապատասխան տվյալ փաստաթղթի՝ ԱՄՆ կառավարությունն իրավապահ մարմինների հնարավորությունների բարձրացման համար արդեն Հայաստանին 11 մլն դոլար է տրամադրել։ -0-