Արևելյան գործընկերության մասնակիցները չպետք է օգտագործեն նախաձեռնությունն իրենց խնդիրների լուծման համար. Լեհաստանի ԱԳՆ

14.07.2010, 14:23
Արևելյան գործընկերության մասնակիցները չպետք է օգտագործեն նախաձեռնությունն իրենց խնդիրների լուծման համար. Լեհաստանի ԱԳՆ

«Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցները չպետք է օգտագործեն հարթակն իրենց խնդիրները լուծելու համար, ասաց Լեհաստանի ԱԳ Նախարար Ռադոսլավ Սիկորսկին (Radoslaw Sikorski)՝ պատասխանելով ծրագրի անդամ Ադրբեջանի ռազմատենչ հռետորականության մասին հարցին:

«Ես խնդրում եմ հաշվի առնել այն փաստը, որ Արևելյան գործընկերության մասնակից պետությունները երկկողմանի խնդիրներ ունեն: Եվ դա չի նշանակում, որ նրանք պետք է լուծեն իրենց երկկողմ խնդիրները ծրագրի շրջանակում: Ինչքան շատ երկրներ ընդգրկված լինեն արեւելյան գործընկերության ծրագրում այդքան հեշտ կլինի իրենց միջեւ եղած այդ խնդիրները լուծել», - նշեց Սիկորսկին չորեքշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Արևելյան գործընկերությունը» պետք է ընդգրկի Եվրամիության վեց հարևան երկրներին՝ Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային և Բելառուսին։

Ծրագրի շրջանակներում ԵՄ-ն այդ երկրներին կհատկացնի 600 միլիոն եվրո 2009-2013 թթ.-ին։ Միաժամանակ «Արևելյան գործընկերությունը», ինչպես հարևանության ողջ քաղաքականությունը, չի նախատեսում իր կազմի մեջ մտնող երկրների՝ ԵՄ անդամակցությունը։ Ծրագիրը հաստատվել է մարտի 20-ին կայացած Եվրամիության նիստի ժամանակ։ «Արևելյան գործընկերության» սահմանադիր գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 7-ին։