Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակումը կավարտվի 2010 թ.-ին. Անվտանգության խորհուրդ

14.07.2010, 13:27
Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակումը կավարտվի 2010 թ.-ին. Անվտանգության խորհուրդ
Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակումը կավարտվի 2010 թ.-ին. Անվտանգության խորհուրդ

Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակումը կավարտվի 2010 թ.-ին, չորեքշաբթի ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն՝ ամփոփելով հանրապետությունում Եվրոպացի խորհրդատուների խմբի մեկ տարվա գործունեության արդյունքները:

«Այս տարի մենք կավարտենք Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակումը, այդ թվում նաև ԵՄ խորհրդատուների խմբի աջակցությամբ: Համոզված եմ, որ այս ամենը կհանգեցնի լուրջ դրական քայլերի, քանի որ ոչ միայն օրենսդրական, այլև ինստիտուցիոնալ բնույթի լուրջ փոփոխություններ է ենթադրում», - նշեց Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց, որ Խորհրդատվական խմբի աջակցությամբ Հայաստանի և ԵՄ միջև արդարադատության, անվտանգության և ազատության հարցերով նոր հանձնաժողով է կազմավորվել, որի առաջին նիստը տեղի է ունեցել հուլիսի 6-ին:

«Դա նշանակում է, որ մենք կշարունակենք լուրջ բարեփոխումները մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, դատաիրավական համակարգում, արդարադատության ոլորտում», - ասաց Բաղդասարյանն՝ ավելացնելով, որ նոր հանձնաժողովի ստեղծումը թույլ կտա լուրջ արդյունքների հասնել այդ ուղղությամբ:

ԵՄ խորհրդատուներ Հայաստան գործուղելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2008 թ.-ի նոյեմբերին նախագահ Սարգսյանի Բրյուսել այցելության ընթացքում:

Խմբի նպատակն է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Հայաստանի պետական մարմիններին և գերատեսչություններին՝ քաղաքական և տնտեսական բարեփոխումների համատեքստում «Եվրոպական հարևանության» քաղաքականության գործողությունների ծրագիրն առավելագույնս արդյունավետ իրականացնելու նպատակով:-0-