Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը եռօրյա այցով Հայաստան կայցելի երեքշաբթի

13.07.2010, 14:56
Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը եռօրյա այցով Հայաստան կայցելի երեքշաբթի

Երեքշաբթի եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու (Radoslaw Sikorski) գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Այցը կկայանա ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով։ Երևանում  Սիկորսկին հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի շրջանակներում նախարար Սիկորսկին ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ -0-