2010թ.-ի առաջին վեց ամսում Հայաստանում ՃՏՊ-ի զոհ է դարձել 117 մարդ, ինչը 33-ով քիչ է 2009թ.-ի առաջին կիսամյակի ցուցանիշից, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը:
«Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 851 ՃՏՊ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 836-ի դիմաց: 2010թ.-ի առաջին վեց ամսում վնասվածքներ է ստացել 1152 հոգի, ինչը 65-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից»,- ասաց ծառայության պետը:
Բացի այդ, 2010թ.-ի առաջին կիսամյակում գրանցվել է երթևեկության խախտման 353 հազար դեպք, որոնցից 62 հազարը վերագրվում են ամրագոտիները չկապելուն, 14 հազար խախտում էլ իրագործել են հետիոտները:
Սարգսյանն ավելացրեց, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի բացահայտվել է 47 հազարով ավելի խախտում, ինչը ոստիկանության արդյունավետ աշխատանքի վկայությունն է:--0-