ՀԿԵ-ի էլեկտրագնացքների և գնացքների ժամացուցակը տեղադրված է Յանդեքսում

13.07.2010, 14:07
ՀԿԵ-ի էլեկտրագնացքների և գնացքների ժամացուցակը տեղադրված է Յանդեքսում
ՀԿԵ-ի էլեկտրագնացքների և գնացքների ժամացուցակը տեղադրված է Յանդեքսում

Միջքաղաքային և միջազգային հաղորդակցություն ապահովող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ուղևորափոխադրումների ժամանակացույցը հուլիսի սկզբից կարելի է տեսնել «Յանդեքս» խոշոր ռուսական որոնողական ցանցում, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։

Քաղաքամերձ էլեկտրագնացքների և միջազգային գնացքների երթուղու մասին տեղեկատվությունը գտնվում է «Ժամացուցակ» բաժնում, որը գտնվում է «Յանդեքս-Արմենիա» գլխավոր էջի որոնողական պատուհանի տակ։ Երկաթուղային տոմսերի արժեքը կարելի է տեսնել «ՀԿԵ» ՓԲԸ կորպորատիվ կայքում։

«ՀԿԵ-ն հույս է հայտնում, որ տեղեկատվության լրացուցիչ աղբյուրներում երկաթուղային մարդատար փոխադրումների ժամացուցակի տեղադրումը բոլոր շահագրգիռ անձանց թույլ կտա պարզեցնել և հեշտացնել դրա հասանելիությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—