ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերի և մասնակիցների հետ

13.07.2010, 12:23
ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերի և մասնակիցների հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին հանդիպում է ունեցել  «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:

Հանդիպման մասնակիցները Հանրապետության ղեկավարին ներկայացրել են գործունեության 7 տարիների ընթացքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաջողություններն ու այս տարվա մրցութային ծրագրերը: Նրանք ընդգծել են, որ տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը, աճում է փառատոնի հեղինակությունը:

«Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 11-18-ը: Կինոփառատոնին կներկայացվեն ավելի քան 100 ֆիլմեր՝ աշխարհի 62 երկրներից: -0-