ՀՀ ԱԺ խոսնակը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բրյուսելում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեսի, «Եվրոնեսթի» փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկու, Եվրոպայի ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպես-Իստուրիզ Ուայթի, Եվրախորհրդարանում «Եվրոնեսթի» պատվիրակության նախագահության, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության հետ:
Ստացված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում:-0-