Երևանը 2012 թ.-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակվել

09.07.2010, 11:34
Երևանը 2012 թ.-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակվել
Երևանը 2012 թ.-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակվել

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մայրաքաղաքը 2012 թ.-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակվել, նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

Նման որոշում է ընդունել ընտրող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Գրաշխարհի երեք հիմնական միջազգային մասնագիտական ասոցիացիաների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները:

Երևանը դարձել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված 12-րդ քաղաքը: Ավելի վաղ այս տիտղոսին են արժանացել Մադրիդրը (2001), Ալեքսանդրիան (2002), Նյու Դելին (2003), Անտվերպենը (2004), Մոնրեալը (2005), Թուրինը (2006), Բոգոտան (2007), Ամստերդամը (2008), Բեյրութը (2009), Լյուլբյանան (2010) և Բուենոս Այրեսը (2011):

   
Ընտրող հանձնաժողովի անդամները Հայաստանի մայրաքաղաքն են ընտրել առաջարկած ծրագրերի բարձր որակի և բազմազանության համար, որոնք “շատ մանրամասն են ընտրված, իրատեսակ են և արտացոլում են քաղաքի սոցիալական կառուցվածքը, հատուկ նշանակություն են տալիս ինչպես ունիվերսալ ասպակտներին, այնպես էլ գրքի արտադրության գործընթացի բոլոր օղակներին”:

“Ես շնորհավորում են Երևան քաղաքին, որը շատ հետաքրքիր ծրագիր էր ներկայացրել, այն ընդգրկում է լայն թեմատիկա, այդ թվում նաև կարծիքների արտահայտման ազատությունը: Ծրագրի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված երեխաների համար, ովքեր վաղվա օրվա ընթերցողներն ու գրողներն են”, - հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

Նրա խոսքերով՝ գրարտադրության և գրավաճառության բոլոր բնագավառների ներկայացուցիչների մասնակցությունը՝ հեղինակներից և հրատարակիչներից մինչև տպարանների սեփականատերեր և խմբագիրներ, Երևանին թույլ կտա ավելի մեծ հաջողության հասնել: “Երևանի ծրագիրը կհիշվի երկար տարիներ ”, - նշել է Բոկովան:

Հայաստանը 2010 թ.-ին կնշի առաջին տպագիր գրքի հրատարակման 500-ամյակը: Հայկական գրատպության սկիզբը համարվում է 1512թ.-ը, երբ Վենետիկում Հակոբ Մեղապարտը հրատարակեց առաջին հայկական “Ուրբաթագիրք”: Մեղապարտի տպագրած գրքերի վերջում կա տպարանանիշ, որ խաչակիր շրջանակ է՝ երկգիծ քառակուսու մեջ: Հակոբ Մեղապարտը ջանացել է իր տպագրած գրքերը նմանեցնել ձեռագրերի, քանի որ այն ժամանակ տպագիր գրքերն անսովոր էին հայերի շրջանում: Մեղապարտի գործունեության շնորհիվ հայոց լեզուն Ասիայի և ԱՊՀ ժողովուրդների մեջ գրատպության առաջին լեզուն դարձավ:

Ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն և գրքի գործի ոլորտի երեք միջազգային մասնագիտական կազմակերպություններ՝ “Հրատարակիչների միջազգային կազմակերպությունը”, Գրավաճառների միջազգային ֆեդերացիան և Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիան, մեկ տարով ընտրում են Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ տարին մեկնարկում է Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրը (ապրիլի 23-ին) և ավարտվում է հաջորդ տարի նույն օրը:

Այս իրադարձությունը գրահրատարակիչական մասնագիությունների միջև համագործակցության և գիրքն ու ընթերցանությունը հանրաճանաչ դարձնելու գործին աջակցելու քաղաքների ցանկության վառ դրսևորումն է:-0-