Հայ շախմատիստներն ի զորու են հաղթել Օլիմպիադայում երրորդ անգամ անընդմեջ. Արոնյան

09.07.2010, 10:37
Հայ շախմատիստներն ի զորու են հաղթել Օլիմպիադայում երրորդ անգամ անընդմեջ. Արոնյան
Հայ շախմատիստներն ի զորու են հաղթել Օլիմպիադայում երրորդ անգամ անընդմեջ. Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ շախմատիստներն ի զորու են հաղթել Շախմատի համաշխարհային օլիմպիադայում երրորդ անգամ անընդմեջ, կարծում է Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադան կանցկացվի 2010 թ.-ի սեպտեմբերին Խանտի-Մանսիյսկում: Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել 2006 թ.-ին Թուրինում և 2008 թ.-ին Դրեզդենում կայացած օլիմպիադաներում:

«Կարծում եմ, որ հնարավորությունները միշտ լավն են: Իհարկե, միշտ ավելի դժվար է հաղթել, սակայն մենք դա ի զորու ենք անել», - ասաց Արոնյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում: Նա նշեց, որ մտադիր է անպայման մասնակցել օլիմպիադային:

Արոնյանը տեղեկացրեց նաև, որ այժմ պատրաստվում է շախմատե թագի թեկնածուների մրցաշարին:

Համաշխարհային թագի թեկնածուների հանդիպումները՝ աշխարհի ութ առաջատար շախմատիստների մասնակցությամբ, կանցկացվեց 2010 թ.-ի վերջին: Մրցաշարի հաղթողը աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

«Նման մրցաշարում սովորաբար թույլ շախմատիստներ չկան: Այդ իրադարձությունը հիշվում է երկար ժամանակ: Թերևս շախմատային աշխարհը վաղուց չուներ նման թեկնածուական համակարգ», - ասաց Արոնյանը:

Նրա խոսքերով՝ ինքը մարզվում է տարբեր վայրերում, այդ թվում նաև Հայաստանում: «Փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ», - նշեց Արոնյանը:-0-