Հուլիսի 12-ը Հայաստանում ոչ աշխատանքային օր է հայտարարվել

08.07.2010, 13:55
Հուլիսի 12-ը Հայաստանում ոչ աշխատանքային օր է հայտարարվել
Հուլիսի 12-ը Հայաստանում ոչ աշխատանքային օր է հայտարարվել

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում է ընդունել հուլիսի 12-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու վերաբերյալ։

Հուլիսի 12-ին հանրապետությունում նշվում է այս տարի հուլիսի 11-ին տոնվող Տիրոջ Պայծառակերպության (Վարդավառ) տոնին հետևող Մեռելոցը։

«Ոչ աշխատանքային երկուշաբթի օրվա փոխարեն աշխատանքային կլինի հուլիսի 17-ը»,- ասաց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը կառավարական նիստի ընթացքում։

Մեռելոց հիշատակին նվիրված օրը հաջորդում է հայկական եկեղեցու հինգ գլխավոր տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց։

Մեռելոցը Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային է հայտարարվել կառավարության որոշմամբ 2008թ.-ի հունիսի 16-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությամբ։ -0-