Հայ դիվանագետները Սահմանադրության Օրն են նշել Հայաստանում և Ղարաբաղում

07.07.2010, 18:16
Հայ դիվանագետները Սահմանադրության Օրն են նշել Հայաստանում և Ղարաբաղում

ՀՀ ԱԳՆ մի քանի տասնյակ աշխատակիցներ հուլիսի 5-ին Սահմանադրության Օրն են նշել Հայաստանում և Ղարաբաղում, տեղեկացնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ուղևորությունը կազմակերպվել է ԱԳՆ արհեստակցական կազմակերպության կոմիտեի կողմից։

Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ ԱԳՆ հյուրերի պատվին ԼՂՀ ԱԳՆ-ում կազմակերպվեց ընդունելություն, տեղի ունեցան հանդիպումներ ԼՂՀ  դիվանագիտական անձնակազմի և  ծառայողների հետ, երկկողմ պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու ԱԳՆ-ների միջև տարբեր մակարդակներով կանոնավոր շփումները ավելի հաճախակի դարձնելու վերաբերյալ:

ՀՀ ԱԳՆ աշխատակիցներին ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ղարաբաղում գտնվելու ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակիցները այցելեցին Ստեփանակերտ, Գանձասար, Տիգրանակերտ և Շուշի: -0-