«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Երևանում կցուցադրվի Զանուսիի վերջին ֆիլմը

07.07.2010, 14:58
«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Երևանում կցուցադրվի Զանուսիի վերջին ֆիլմը
«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Երևանում կցուցադրվի Զանուսիի վերջին ֆիլմը

Հայտնի լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի «Պատասխան այց» վերջին ֆիլմը կցուցադրվի «Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ, ասաց Հայաստանում Լեհաստանի փոխդեսպան Մաչեյ Ֆալկովկսին։

«Լեհաստանի մասնակցության համատեքստում առավել նշանակալից իրադարձություն կդառնա փառատոնին հայտնի լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի մասնկացությունը, ով Հայաստանում կլինի հուլիսի 13-16-ը»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Ֆալկովսին։

Ըստ նրա՝ նաև կներկայացվեն Զանուսիի երկու վավերագրական ժապավենները՝ «Քիմիա» և «Բեռլինյան ճագարը»։

Այս կապակցությամբ Լեհաստանի փոխդեսպանը նշեց, որ դեսպանատունն արդեն երկրորդ տարին շարունակ  աջակցում է փառատոնին և ընդգծեց, որ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը լավ հայտնի է Լեհաստանում։

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը տարածաշրջանում ամենահեղինակավորներից է և անցկացվում է 2004թ.-ից։ «Ոսկե ծիրան» 7-րդ փառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 11-18-ը, որտեղ կներկայացվի աշխարհի 62 երկրներից ավելի քան 100 կինոնկարներ։ -0-