Հայաստանի՝ հունվար-մայիս ամիսների արտաքին առևտրաշրջանառության մեջ ՌԴ-ի մասնաբաժինը կազմել է 21%

30.06.2010, 16:55
Հայաստանի՝ հունվար-մայիս ամիսների արտաքին առևտրաշրջանառության մեջ ՌԴ-ի մասնաբաժինը կազմել է 21%
Հայաստանի՝ հունվար-մայիս ամիսների արտաքին առևտրաշրջանառության մեջ ՌԴ-ի մասնաբաժինը կազմել է 21%

ՌԴ-ին հունվար-մայիս ամիսներին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 21 տոկոսը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ազգային վիճակագրական ծառայությունից:  

Վիճակագրության տվյալների համաձայն, այս ցուցանիշը նախկինի պես ամենաբարձրն է՝ Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների միջև։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 28,5%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ 32,2%-ը՝ ԵՄ երկրներին։

Հունվար-մայիս ամիսների արդյունքներով, Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել  է 16,8%-ով 2009 թվականի հունվար-մայիսի համեմատ և կազմել 372,3 մլն ԱՄՆ դոլար։

Ընդ որում, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 47,6 մլն դոլար (Հայաստանից ընդհանուր արտահանման 13,1%-ը)՝ 43 տոկոսով աճելով 2009թ. հունվար-մայիս ամիսների համեմատությամբ։

Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 324,7 մլն՝ աճելով 13,7 տոկոսով։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 242,6 մլն դոլար (աճը՝ 17,5 տոկոսով) կամ ներմուծման ողջ ծավալի 17,2 տոկոս։

2009թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը աճել է 34,5% -ով 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ և կազմել շուրջ 1776  մլն դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը կազմել է 364,1 մլն դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 1411,8 մլն դոլար։ --0—