Երևանի ReAnimania 2010 կինոփառատոնի շրջանակներում երկու նոր մրցույթ կանցկացվի

29.06.2010, 16:57
Երևանի ReAnimania 2010 կինոփառատոնի շրջանակներում երկու նոր մրցույթ կանցկացվի
Երևանի ReAnimania 2010 կինոփառատոնի շրջանակներում երկու նոր մրցույթ կանցկացվի

ReAnimania 2010 միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում երկու նոր մրցույթ է հայտարարվել: Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 9-13-ը Երևանում, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի ReAnimania փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին։

«Կինոփառատոնը հայտարարում է լավագույն գովազդային և երաժշտական տեսահոլովակի նոր մրցութային ծրագրի մասին, քանի որ Հայաստանում անիմացիոն տեխնիկան առավելապես այդ ուղղություններով է   օգտագործվում»,- ասաց նա։

Կինոփառատոնի երկրորդ նորամուծությունը կդառնա «Տաղանդների որսը» մրցույթը, որը հայտարարում է 18-25 տարեկան երիտասարդների հավաք, ովքեր ցանկանում են անիմատոր կամ նկարիչ դառնալ։

«Լավագույն պորտֆոլիոյի հեղինակը, ով կընտրվի քննարկումների ճանապարհով, կկարողանա հատուկ անիմացիոն դասընթացների մասնակցել»,- ասաց Քասունին։

Միաժամանակ Միջազգային կինոփառատոնի շրջանակներում օգոստոսին երեք շաբաթով  անիմացիոն ֆիլմեր ստեղծելու վարպետության դասեր կանցկացվեն։

«Վարպետության դասերը կազմակերպվում են հայ գործող անիմատորների համար՝ նպատակ ունենալով տեղական արտադրության լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի համար սցենարներ գրելու ավանդույթ զարգացնելը»,- նշեց Քասունին։

Ըստ կինոփառատոնի հիմնադրի՝ մասնակիցների հետ աշխատելու համար հրավիրվել են սցենարիստներ Մաքս Խաուարդին, Ֆրենկ Գլեդսթոունը և Էշի Թամուրային։

Ինչպես նշում է Քասունին, վարպետության դասերը երեք փուլից են բաղկացած՝ առաջինը կանցկացվի օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 8-ը՝ ReAnimania 2010 շրջանակներում, երկրորդը կիրականացվի վեց ամիս անց, իսկ երրորդ եզրափակիչ փուլը կանցկացվի 2011թ.-ին, երբ մասնակիցներն իրենց հաշվետու աշխատանքները կներկայացնեն։

Երիտասարդ սցենարիստները կարող են 3-5 րոպե տևողությամբ կարժամետրաժ ֆիլմի գաղափար ներկայացնել։

«Ֆիլմի լավագույն գաղափարը կիրականացվի Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից դեբյուտային ֆիլմերի համար նախատեսված միջոցների օգնությամբ»,- նշեց Քասունին։

ReAnimania նախագծի նպատակը անիմացիոն արվեստի զարգացմանն օժանդակելն է, համաշխարհային կարգի նկարիչ-անիմատորների նոր սերնդի դաստիարակությունը և համաշխարհային ասպարեզում հայ անիմատորների աշխատանքների ցուցադրության նպատակով համաժողովի կազմակերպումը, ինչպես նաև հայ հանդիսատեսին իրենց երկրից լավագույն անիմացիոն ֆիլմերի նմուշները ներկայացնելը։

Մրցութային կինոնկարները ներկայացվել էին հետևյալ անվանակարգերում՝ լավագույն կարժամետրաժ, լիամետրաժ, անիմացիոն և կրթական ֆիլմեր։ -0-