Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին և դիվերսիաներին. ՀՀԿ

29.06.2010, 16:24
Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին և դիվերսիաներին. ՀՀԿ

Միջազգային հանրությունը պետք է հստակ պատասխան տա Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին և դիվերսիոն գործողություններին, երեքշաբթի հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԼՂՀ-ի շփման գծում վերջերս Ադրբեջանի կողմից կազմակերպած սադրանքը:

Հունիսի 18-ին ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները հատելով ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը։ Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում ղարաբաղյան կողմից զոհվել է չորս հոգի, ևս չորսը վիրավորվել են։ Ադրբեջանական  ջոկատայինները կրելով կորուստներ՝ դիմել են փախուստի:

«Եթե միջազգային կազմակերպությունները հստակ պատասխան չտան, ապա Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը ոչ միայն ի զորու են պաշտպանել ԼՂՀ-ի սահմանները, այլև հարկ եղած դեպքում դուրս կշպրտեն ադրբեջանցիներին Հայկական լեռնաշարհի բնական սահման հանդիսացող Քուռ և Արաքս գետերի սահմանագիծը», - նշեց նա:

Շարմազանովը նաև խորհուրդ տվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ռազմատենչ հայտարարություններ անելուց առաջ հիշել իր նախորդների, մասնավորապես` Աբուլֆազ Էլչիբեյի տխուր փորձը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-