Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Արթուր Գրիգորյանը. նախագահի հրամանագիր

29.06.2010, 10:26
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Արթուր Գրիգորյանը. նախագահի հրամանագիր
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Արթուր Գրիգորյանը. նախագահի հրամանագիր

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի հրամանագրով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Արթուր Գրիգորյանը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Արթուր Գրիգորյանը զբաղեցնում էր ՀՀ վերահսկիչ պալատի 8-րդ վարչության պետի պաշտոնը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը 2009 թվականից նշանակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով: Նախկին նախարար Մխիթար Մնացականյանը նշանակվել էր այդ պաշտոնում 2009 թվականի նոյեմբերի 23-ին՝ իրեն նախորդող Գևորգ Պետրոսյանի՝ առողջական վիճակի պատճառով տված հրաժարականից հետո, և հրաժարական տվել 2010թ.-ի հունիսի 21-ին:  

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարությունում փոխվել է արդեն երեք նախարար: Ավելի վաղ այդ պաշտոնն ամրագրված էր Դաշնակցությանը, և այդ պաշտոնում ամենից երկար աշխատել է Աղվան Վարդանյանը (2003-ից 2008 թվականը):-0-