Առաջին անգամ «Ոսկե ծիրան» փառատոնի ֆիլմերը Երևանում կցուցադրվեն բաց երկնքի տակ

25.06.2010, 17:43
Առաջին անգամ «Ոսկե ծիրան» փառատոնի ֆիլմերը Երևանում կցուցադրվեն բաց երկնքի տակ

Առաջին անգամ «Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի ֆիլմերը կցուցադրվեն բաց երկնքի տակ՝  Երևանի Սիրահարների այգում, ասաց կինոփառատոնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանը։

«Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնը տարածաշրջանում ամենահեղինակավոր փառատոններից մեկն է և անցկացվում է 2004 թ.-ից: «Ոսկե ծիրան» յոթերորդ կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 11-18-ը, որի շրջանակներում կներկայացվեն ավելի քան 100 ֆիլմեր աշխարհի 62 երկրներից:

«Ամեն որ երեկոյան ժամը 23.00-ի մոտ մեկական սեանս կանցկացվի, որպեսզի փողոցի աղմուկը չխանգարի դիտմանը։ Մուտքն ազատ կլինի»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հակոբյանը։

Կինոփառատոնի միջոցառումների կազմակերպիչը նաև նշեց, որ բաց երկնքի տակ կինոդիտումների շրջանակներում հեղինակների հետ ֆիլմերի քննարկում տեղի կունենա։

«Կինոդիտումները «Երևանյան գիշերները սիրահարների այգում» անվանը  կստանան»,- այդ կապակցությամբ նշեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը։ -0-