Հայաստանի 377 դպրոցներում և մանկապարտեզներում պետական տեսչությունը սննդամթերքի անվտանգության խախտում է հայտնաբերել

24.06.2010, 16:01
Հայաստանի 377 դպրոցներում և մանկապարտեզներում պետական տեսչությունը սննդամթերքի անվտանգության խախտում է հայտնաբերել
Հայաստանի 377 դպրոցներում և մանկապարտեզներում պետական տեսչությունը սննդամթերքի անվտանգության խախտում է հայտնաբերել

Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում խախտում է գրանցվել Հայաստանի 377 դպրոցներում և մանկապարտեզներում, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի  անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պարենային անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանը։

«442 դպրոցների և մանկապարտեզների բուֆետներում և ճաշարաններում  «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ անցկացված դիտարկման արդյունքում Հայաստանի 231 դպրոցներում և 146 մանկապարտեզում շուրջ 90 տոկոս խախտում է հայտնաբերվել, որոնք վերաբերել են սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտին, որոնք հաստատված են նորատիվային-իրավական ակտերով»,- ասաց Վարժապետյանը։

Անցկացվող դիտարկման տվյալներին հղում անելով՝ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանն այնպիսի խախտումներ ընդգծեց, ինչպիսիք են՝ առանց համապատասխան արտոնագրի սննդամթերքի վաճառքը, անհայտ արտադրության սխալ պիտակավորմամբ կամ ժամկետնանց սննդամթերքի վաճառքը, ինչպես նաև սննդամթերքի պահպանման ջերմաստիճանի ռեժիմի և սանիտարահիգիենիկական պայմանների չպահպանումը։

«Խախտումների մած մասը գրանցվել է ոչ մայրաքաղաքում, այլ հատկապես Հայաստանի մարզերում»,- ասաց Եղոյանը։

Նման խախտումները կանխելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և սննդամթերքի անվտանգության պետական տեսչության կողմից Երևանի դպրոցների ընդհանուր սննդի աշխատակիցների համար «Պարենային անվտանգություն» թեմայով երկու սեմինար է կազմակերպվում։

Սեմինարներն անցկացնելու համար Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ նախնական  համաձայնություն է ձեռք բերվել։

Սննդամթերքի  անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը վերջին 20-25 տարվա ընթացքում առաջին անգամ 2008թ.-ի աշնանը ստուգումներ  սկսեց դպրոցներում և մանկապարտեզներում, որոնց արդյունքում պարզվեց, որ այդ ոլորտում իրավիճակը շատ ցածր մակարդակում է գտնվում։ Դրանից հետո ստուգումները կանոնավոր դարձան։ -0-