Աշխարհում միակ հաշմանդամների «Փյունիկ» կամերային երգչախումբը և Երևանի պետական կոնսերվատորիայի Կոնստանտին Սարաջյանի անվան սիմֆոնիկ նվագախումբը կկատարեն հայ և համաշխարհային երաժշտարվեստի գոհարները։
Հաղորդագրության համաձայն՝ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում համերգը տեղի կունենա հունիսի 21-ին։
Ազգային ժողովի նախագահը երաժշտության տոնին նվիրված այս նախաձեռնությամբ կրկին ուշադրություն է բևեռում հաշմանդամների խնդիրներին՝ նշելով, որ նրանց իրավունքների պաշտպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս մտահոգության առարկան։
Հունիսի 21-ին ՀՀ մշակույթի նախարարությունը Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ արդեն չորրորդ անգամ է կազմակերպում «Երաժշտության տոն» ավանդական ակցիան։-0-