Հայ ոստիկանների համազգեստի նոր էսքիզը կմշակվի մինչև տարեվերջ. Ոստիկանության ղեկավարի տեղակալ

18.06.2010, 16:20
Հայ ոստիկանների համազգեստի նոր էսքիզը կմշակվի մինչև տարեվերջ. Ոստիկանության ղեկավարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայ ոստիկանների համազգեստի նոր էսքիզը կմշակվի մինչև տարեվերջ, ուրբաթ Ոստիկանության մարմիններում բարեփոխումների հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը։

«Մենք ծրագրում ենք հրաժարվել խորհրդային հին համազգեստից, դա ծրագրված է նաև Ոստիկանության մարմինների բարեփոխումների ծրագրի համաձայն...Մինչև տարեվերջ նոր համազգեստի էսքիզները կմշակվեն»,- տեղեկացրեց նա։

ՀՀ ոստիկանության մարմիններում ծառայության բարեփոխումների ծրագիրը երկու տարով է հաշվարկված։ Ըստ ծրագրի, մասնավորապես, նախատեսվում է բարեփոխել  կառույցի, Ոստիկանության գործունեությունը, նաև բարձրացնել ոստիկանության հադեպ բնակչության վստահությունը:

Ըստ Օսիկյանի՝ հին համազգեստից նորին անցնելը կսկսվի այն ոստիկաններից, ովքեր փողոցում են ծառայություն անցկացնում, մասնավորապես, պարեկապահակային ծառայությունից։

Ինչպես նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալը, նոր համազգեստը կմշակվի ոստիկանների համար առավելագույն հարմարավետությունը հաշվի առնելով։ -0-