Ֆրունզիկ Մկրտչյանի մասին նոր վավերագրական ֆիլմը կցուցադրվի «Առաջին ալիքի» եթերում

15.06.2010, 17:24
Ֆրունզիկ Մկրտչյանի մասին նոր վավերագրական ֆիլմը կցուցադրվի «Առաջին ալիքի» եթերում
Ֆրունզիկ Մկրտչյանի մասին նոր վավերագրական ֆիլմը կցուցադրվի «Առաջին ալիքի» եթերում

Դերասան և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկ Մկրտչյան) մասին նոր վավերագրական ֆիլմը կցուցադրվի հուլիսի 4-ին ռուսական «Առաջին ալիքի» եթերում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ականավոր դերասան և ռեժիսոր Մհեր Մկրտչյանը հանդիսատեսին հայտնի է իր կատակերգական դերերով, չնայած ամենից շատ դրամատիկական դերեր է սիրել: «Այբոլիտ-66» ֆիլմը ամրապնդեց տխուր աչքերով հիանալի հայ կատակերգուի համամիութենական փառքը: Նրան իսկապես հանրահայտ դարձրեց Լեոնիդ Գայդայն իր «Կովկասի գերուհին» ֆիլմով, որը «Այբոլիտ»-ից ոչ շատ ուշ էր նկարահանվել: Թբիլիսիում Ֆրունզիկ Մկրտչյանը հատկապես հանրահայտ դարձավ «Միմինո» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո:

«Քանի որ Ֆրունզիկ Մկրտչյանի ստեղծագործությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաև հետխորհրդային տարածքների մշակութային սեփականություն է, քանի որ նա որպես դերասան բոլոր խորհրդային պետություններին մշակույթ է ինտեգրվել և մասնակցել է բոլոր այդ երկրների ֆիլմերի նկարահանումներին, ապա որոշում է կայացվել ֆիլմ նկարահանել ոչ մեր աչքերով»,- ասաց Պողոսյանը:

Ըստ նրա, ֆիլմը նկարահանվել է հայտնի վավերագիր Սայիդ Մեդվեդևի կողմից, իսկ նկարահանումներն իրականացվել են շատ հայտնի դերասանների մասնակցությամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ Մոսկվայում:

Նախարարը նշեց, որ ֆիլմի տևողությունը 30-40 րոպե է, սակայն դրա անվանումն ու բովանդակությունը դեռ չի հրապարակվում:

«Ես ինքս դեռ չեմ տեսել ֆիլմը, բայց կարծում եմ, որ շատ հետաքրքիր նկարահանում է ստացվել»,- ասաց Պողոսյանը:

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Հումանիտար համագործակության միջպետական հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ հայկական բջջային օպերատորի աջակցությամբ:

«Վերջին 24 ժամը» հաղորդման շրջանակներում Մհեր Մկրտչյանի մասին վավերագրական ֆիլմն արդեն եղել է Առաջին ալիքի եթերում: Ֆիլմի հեղինակն է Նատալյա Սիդորինան, ռեժիսորը՝ Ֆուադ Շաբանովը: -0-