Հաշմանդամների համար հավասար հնարավորություններին նվիրված շախմատային մրցաշար է առաջին անգամ անցկացվելու Հայաստանում

09.06.2010, 15:59
Հաշմանդամների համար հավասար հնարավորություններին նվիրված շախմատային մրցաշար է առաջին անգամ անցկացվելու Հայաստանում

«Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» կարգախոսով արագ շախմատի առաջին մրցաշարը տեղի կունենա հունիսի 17-18-ը Հայաստանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին «Հույսի կամուրջ» կազմակերպությունից։
 
«Հույսի կամուրջը» ՀՀ շախմատային ֆեդերացիայի և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների հետ համատեղ մրցախաղի կազմակերպիչներից մեկն է։

«Միջոցառման նպատակն է հաշմանդամների համար հավասար հնարավորություններ ապահովելու գաղափարի քարոզումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Շախմատային մրցաշարի մասնակիցները շուրջ 30 տղամարդին և կանայք են, որոնց թվում են ինչպես սահմանափակ հնարավորություններ ունեցող անձիք, այնպես էլ այն մարդիկ, ովքեր հաշմանդամություն չունեն։

Մրցաշարը կանցկացվի շվեցարական համակարգով Երևանի շախմատային ակադեմիայում։ Միջոցառմանը հրավիրված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են հաշմանդամների իրավունքներով, ԶԼՄ-ներ, պատվավոր հյուրեր։

Միջոցառման շրջանակներում գրոսմայստերներ Լևոն Արոնյանը (օլիմպիական չեմպիոն) և Զավեն Անդրեյանը միաժամանակյա խաղի սեանս կանցկացնեն։ -0-